ԶՈՒ ԳՇ պետը Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ քննարկել է համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Պիեր Շիլլի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

 


Քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով:

 


Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։